▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սասնա ծռեր»-ի կալանավորումը վերացնելու միջնորդությունը կրկին մերժվեց

Մայիսի 16-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՊՊԾ գնդի գրավման գործով հերթական դատական նիստը: Պաշտպանները իրենց պաշտպանյալների կալանքը որպես խափանման միջոց փոխելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել դատարանին: Մեղադրական կողմը գտնում է, որ բերված միջնորդությունները անհիմն են և ենթակա են մերժման:

Դատավոր Մեսրոպ Մակյանը քիչ առաջ հրապարակեց դատարանի կողմից կայացված որոշումը, որն է՝ մերժել կալանքը որպես խափանման միջոց փոխելու վերաբերյալ միջնորդությունը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին