▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Հին մեղքերից մինչև նոր բարքեր, նոր դուխովներից մինչև հին հեղափոխականներ

Քաջարան քաղաքից 9 կմ հյուսիս-արեւելք երկրաշարժ է գրանցվել

Ինչպես է Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը երգում «Shape of my heart» հայտնի երգը

Ադրբեջանի հերթական չստացված սադրանքը ՝ ուզում էին փակել ատոմակայանը

Աշխարհում ընդունված չէ, որ մի քաղաքական ուժ գա իշխանության և փորձի ճնշել ընտրովի ՏԻՄ-երին. Քաղաքապետ

2018-05-16 18:47:47

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը դուրս է եկել քաղաքապետարանի առջև ի աջակցություն իրեն հավաքված անձանց մոտ։
Պատասխանելով լրագրողների հարցին՝ իր հրաժարականի վերաբերյալ՝ Մարգարյանն ասել է. «Ամբողջ աշխարհում ընդունված չէ, որ մի քաղաքական ուժ գա իշխանության եւ փորձի ճնշել տեղական ինքնակառավարման ընտրովի մարմիններին»։ Նա նաեւ դատապարտել է ավելի վաղ իր դեմ բողոքի ելած ցուցարարներին, նրանց մեղադրել ուղղորդված լինելու մեջ։ «Դատապարտում եմ, հստակ երեւում է, որ օրենքի խախտում է եղել։ Ակտիվիստները ներխուժել են քաղաքապետարանի շենք եւ փորձել են քաղաքապետարանի բնականոն աշխատանքը խաթարել»,- ասել է Մարգարյանը եւ հավելել է. «Նման անօրինականությունները մենք չենք հանդուրժի, կոչ ենք անում իրավապահներին՝ հարցը վերցնել իրենց քննության տակ»։
Մյասնիկյանի արձանի  հետնամասում գտնվող այգու վերաբերյալ էլ Տարոն Մարգարյանն ասել է, որ այգին դեռ տասը տարի առաջ տրված էր վարձակալության, վարձակալը հրաժարվել է  այգուց, և  «Վարդանյան ընտանիք» հիմնադրամը փորձել է իրականացնել բարեկարգման աշխատանքներ։ «Երեք ամիս շարունակ աշխատանքներն ընթանում են։ Ուզում եմ վստահեցնել, որ այգին որեւիցե առեւտրային, սրճարանային տարածքներ չի հատկացվելու։ Այգին լինելու է համայնքինը։ Որոշակի ծառահատումներ եղել են, եւ նաեւ Վարդանյանների ընտանիքը ծրագրումէ կանաչ տարածքներն ավելացնել»։
Տարոն Մարգարյանը լրագրողների հետ զրույցից հետո կրկին  շնորհակալություն է հայտնել  իրեն աջակցող քաղաքացիների խմբին։

Կարդացեք նաև՝ Վարդանյան ընտանիքի նվերը 2800-ամյա Երևանին

Կարդացեք նաև՝ Դատապարտում եմ...Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը զրուցել է լրագրողների հետ

Нравится

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.