▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոխնախարարն ազատվեց աշխատանքից. սփյուռքի նախարար

Իր դիմումի համաձայն՝ աշխատանքից ազատվել է սփյուռքի փոխնախարար Վահագն Մելիքյանը: Այս մասին ֆեյսբուքի իր էջին գրել է նախարար Մխիթար Հայրապետյանը: Նախարարը մեկ գրառմամբ ամփոփել է իր աշխատանքային մեկ օրը եւ տեղեկացրել, որ հեռախոսազրույց է ունեցել Հրանուշ Հակոբյանի հետ: Նախկին նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցել ցանկացած հարցում:

«Առավոտը սկսեցինք կառավարության ծրագրի մշակման շուրջ նախարարության ստորաբաժանումների ղեկավարների հետ աշխատանքային քննարկումով:

Հանդիպեցի ՀՀ նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանի հետ. ինչից ասես, որ չխոսեցինք:

Հեռախոսազրույց ունեցա Հրանուշ Հակոբյանի հետ. Սփյուռքի նախկին նախարարն ինձ աջակցելու պատրաստակամություն հայտնեց՝ անհրաժեշտության դեպքում:

Ողջ օրվա ընթացքում ընդունեցի արտասահմանից ժամանած մի քանի բարերարների: Հիմնական քննարկվող թեմաներն էին ներդրումներն ու հայրենադարձությունը:

Ընդունեցի նաև Նաթան արքեպիսկոպոսին:

Իր դիմումի համաձայն՝ աշխատանքից ազատվեց Սփյուռքի փոխնախարար Վահագն Մելիքյանը:

Հանդիպեցի մոնիթորինգի նորաստեղծ խմբի անդամների հետ: Նրանք ինձ զեկուցեցին Սփյուռքի նախարարության վերջին շրջանում ծավալած գործունեության վերաբերյալ տեղական ու միջազգային մամուլում, ինչպես նաև սոցիալական ցանցերում առկա դրական ու բացասական արձագանքները»,- գրել է նախարարը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին