▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստորագրվել է ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագիրը

Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև այսօր՝ մայիսի 17-ին Աստանայի տնտեսական համաժողովում ժամանակավոր համաձայնագիր է ստորագրվել ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ:

«Այժմ համաձայնագրում ներառված Է այն ապրանքների սկզբնական ցանկը, որոնց նկատմամբ ներմուծման մաքսատուրքերը փոխադրաձ առևտրում կնվազեցվեն կամ կվերացվեն համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո: Համաձայնագիրն ընդգրկում Է փոխադարձ առևտրի ծավալի 50 %-ը»,- համաժողովում հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Նրա պարզաբնմամբ՝ ԵԱՏՄ-ի ու Իրանի միջև առևտրի ծավալը 2017 թվականին կազմել Է 2,7 մլրդ դոլար: Իսկ համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո կողմերը կկարողանան տնտեսել ներմուծման մաքսատուրքերի վճարման հարցում: ԵԱՏՄ-ի համար նախատեսված ցանկում ներառված են մսամթերքն ու յուղաճարպային արտադրանքը, հրուշակեղենի ու շոկոլադի առանձին տեսակներ, կոսմետիկա, էլեկտրոնային և մեխանիկական սարքավորումներ։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագրում հաշվի են առնված Հայաստանի շահերը:ՀՀ վարչապետն այս մասին ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

«Համաձայնագիրը շատ կարևոր է մեզ համար, և այնտեղ հաշվի են առնված Հայաստանի Հանրապետության բոլոր շահերը»,- ասաց Փաշինյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին