▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ներխուժումից մինչև շնորհքով խուզում, քաղաքական շոգից մինչև կոռուպցիոն շոկ

Դեռ չեմ կարողացել հաղթահարել իմ խնդիրները, պատրաստ չեմ կրելու այդ ծանր բեռը. Լուիզա Մելքոնյան

Խուզարկել են Սերժ Սարգսյանի եղբոր ընկերությունը.ՊԵԿ տեսանյութը և սենսացիոն բացահայտումը

Որքա՜ն մարգարիտներ կան, որոնց փառքը դեռ փրփուրն է խլում

Օդի մեջ ասել պետք չէ, թող փաստերով խոսեն.Դեկանը՝ ուսանող «փախցնելու» մասին



2018-05-19 13:41:12

Երեկ  անդրադարձել էինք Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկան Արմեն Բաբախանյանից ուսանողների  ու դասախոսների դժգոհությանը:

Նրանք  դժգոհում էին  տիրող մթնոլորտից, որն առկա է վերջին 7 տարիների ընթացքում: Անարդարություն, արտոնյալ մարդիկ և այլն:

Պրոֆեսոր, դաշնակահար Մարգարիտ Սարգսյանի խոսքով՝ ամեն փայլուն դաշնակահարը չէ, որ կարող է ղեկավար լինել:

«Մարդը, երբ դառնում է ղեկավար, պետք է հասկանա, որ ինքն է ծառայում կոլեկտիվին, ոչ թե հակառակը: Սեփական շահերը, տրամադրությունը, հարաբերություններն ու ճաշակը, իր ուսանողների շահերը կապում է կոլեկտիվի վզին, խեղդում է այնքան, մինչև ընդունես իր խաղի կանոնները, իսկ եթե ոչ, սկսվում է հալածանք՝ ուսանողների ու դասախոսների նկատմամբ: Ամեն ինչ՝ գնահատականները, վճարովի, անվճար համակարգերն իր ձեռքում է կենտրոնացրել: Իր համար անգամ նշանակություն ունի, թե ո՞ր դասախոսի մոտ է սովորում ուսանողը, և, եթե դա իր չսիրածն է, վերջ, կորած է: Եթե ձեռքում ճար է լինում, իրեն ոչ հաճելի մարդկանց ձգտում է հանել ասպարեզից: Հանձնաժողովներում էլ իր մարդիկ են.հաճախ թելադրում է, թե ինչպե՞ս գնահատեն մարդուն: Նա նայում է, թե այդ դասախոսն ի՞նչ լավ ուսանողներ ունի ու այնպիսի իրավիճակ է ստեղծում, որ նրան տանի այդ դասախոսի մոտից: Քաշում է դեպի իրեն: Ստեղծված է բաբախանյականների և ոչ բաբախանյականների մթնոլորտ»,-ասել էր Մարգարիտ Սարգսյանը:

Ուսանողների խոսքով՝ գնահատում են այնպես, որպեսզի որոշ ուսանողներ չկորցնեն անվճար սովորելու հնարավորությունը: Ամեն ինչ սկսվում է անվճար-վճարովի տեղի շուկայական հարաբերություններից: Անվճար բաժնում սովորում են իր ցանկացած մարդիկ:

Ասում էին՝ որոշել են հիմա հարցը բարձրացնել, պահանջել նրա հրաժարականը, քանի որ մինչ այդ Արմեն Բաբախանյանի մեջքին կանգնած էին մարդիկ, ովքեր նրան անձեռնմխելի էին դարձնում:

Այսօր Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում քննություններին զուգահեռ քննարկվում էր նաև այդ հարցը: Դեկանատի մոտ հավաքվել էին Արմեն Բաբախանյանի ուսանողները, իսկ դեկանը ցանկանում էր հանդիպել դժգոհող կողմի հետ, խոսել:

Asekose.am-ի հարցին՝  ընդունո՞ւմ է այն մեղադրանքները, որոնք արվել են, Արմեն Բաբախանյանը պատասխանեց.

«Այսօր ես կանչել եմ ուսանողներին, ուզում եմ հանդիպել նրանց հետ: Ինչ վերաբերում է նրանց հայտարարություններին, ապա դրանք զգացմունքայնության դաշտից են: Սա հաղթեց մրցույթում կամ նա և նման խոսակցությունները բուհերում ամեն օր են»:

Հարցին, ինչպե՞ս կմեկնաբանի այն, որ իր ուսանողներն են հիմնականում անվճար բաժիններում հայտնվում, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկանը նշեց.

«Դա ճիշտ չէ: Սխալ ինֆորմացիա են տարածում: Ունեմ և՛ անվճար և՛ վճարովի հիմունքներով սովորող ուսանողներ»:

Անդրադառնալով դասախոսներից ուսանող «փախցնելուն», Արմեն Բաբախանյանը նկատեց.

«Դա ուղղակի չի համապատասխանում իրականությանը: Հասկացե՛ք, եղել է մեկ-երկու դեպք, բայց Դուք հարցին այլ տեսանկյունից պետք է նայեք: Ուսանողը գալիս է պրոֆեսիոնալ կրթություն ստանալու համար: Օդի մեջ ասել պետք չէ, թող փաստերով մարդիկ խոսեն: Մտածե՛ք նաև այն մասին, թե ինչո՞ւ է ուսանողը մեզ մոտ դասախոսին փոխում: Մտածե՛ք, թե ինչո՞ւ են գալիս ինձ մոտ: Ոչ ոք չի ասել, որ ես պրոֆեսիոնալ չեմ, բոլորն ասում են, որ լավ մասնագետ եմ, գուցե դրա՞ համար են գալիս»:

Դեկանին շրջապատել էին նրա ուսանողները, որոնց հետ նույնպես զրուցեցինք: Նրանք ժխտեցին այն պնդումները, թե իրենց դասախոսի նման մյուս ուսանողներին «վերևից են նայում»: Ասում են՝ գուցե ոմանց պահանջն արդար է, կարող էին մտնել դեկանատ ու ստանալ իրենց հարցերի պատասխանը, աղմուկի իմաստը չենք հասկանում:

«Մեր կուրսեցիները մեզ հետ չեն շփվում ու դա մենք չենք հասկանում: Եթե Արմեն Բաբախանյանին չճանաչեինք՝ ասուլիսից ելնելով կմտածեինք, թե հրեշ է»,-ասացին դաշնամուրային ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողներ Մարտին Շահբազյանն ու Խաչիկ Անդրեասյանը: 

«Տարիներ է տևել, մինչև հայտնվել եմ իր դասարանում»,-ասաց մագիստրատորայում սովորող Արգինեն:

Անի Կարապետյան







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.