▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեխաները փոշոտ փողոցում են խաղում՝ վնասելով առողջությունը

ՑԱՅԳ-ը գրում է.Բողոքում են Գյումրու Պլեխանով փողոցի բնակիչները: 88-ի աղետից հետո անցել է շուրջ 30 տարի, սակայն փողոցը տարիներ շարունակ անուշադրության է մատնված:Հենց այդ անուշադրության հետևանքով էլ փողոցը գտնվում է անմխիթար վիճակում: Խնդրով պայմանավորված՝ բնակիչները վրդովված են, ասում են, որ անձրևային եղանակներից հետո խնդիրն ավելի է բարդանում, հողակույտերն ու փոսերը ջրով են ողողվում, գոյացած ջրափոսերն էլ բնակիչների՝ տանից դուրս գալն են անհնարին դարձնում:ՌԴ սահմանապահ զորամասի զինվորական մեքենաները ևս անցնում են նույն ճանապարհով, որի արդյունքում փողոցն ավելի է քարուքանդ լինում:Բնակիչները դժգոհում են, որ ստեղծված իրավիճակը քիչ է, երեխաներն էլ խաղահրապարակ չունեն, ստիված փոշոտ փողոցում են խաղում՝ վնասելով առողջությունը: Բնակիչների պահանջն է՝ ասֆալտապատել Պլեխանով փողոցը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին