▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրաստանում հայհոյելը թանկ «կնստի»

Վրաստանի խորհրդարանը խստացրել է մանր խուլիգանության և իրավապահ մարմիններին չենթարկվելու դիմաց պատժամիջոցները: Խորհրդարանը երրորդ՝ վերջնական ընթերցմամբ հաստատել է վարչական իրավախախտումների օրենսգրքի փոփոխությունները՝ ավելացնելով տուգանքների չափը: aliq.ge-ի փոխանցմամբ՝ փոփոխություններին կողմ է քվեարկել 150 պատգամավորներից 80-ը: Փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո տուգանքների տարբերությունն ակնհայտ կլինի: Եթե այսօր մանր խուլիգանության դիմաց տուգանքը հարյուր լարի է, ապա օրենքը գործելու պարագայում կազմելու է 500-1000 լարի, իսկ ծայրահեղ դեպքում խուլիգանական արարքի հեղինակներին կսպասվի 15 օր ժամկետով ազատազրկում: Մանր խուլիգանություն հոդվածի տակ Վրաստանի ՔՕ-ն նկատի ունի հասարակական վայրերում հայհոյելը, քաղաքացիներին անպատվելը, հասարակական կարգը և քաղաքացիների անդորրը խախտելն ու նմանատիպ այլ գործողություններ:

Ըստ օրինագծի՝ իրավապահ մարմինների և պետական անվտանգության հատուկ ծառայության աշխատակցի կողմից հնչած օրինական պահանջներին կամ հրահանգներին չենթարկվելը՝ պատժվելու է մինչև 15 օրվա ազատազրկման: Զուգահեռ պահպանվում և ավելանում է նաև ոստիկանությանը չենթարկվելու դիմաց տուգանքը՝ ներկայիս 250-ից 2000 լարիից հասնելով 1000-4000 լարիի: Փոփոխություններն ուժի մեջ են մտնելու Վրաստանի նախագահի ստորագրությունից հետո:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին