▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի կենդանաբանական այգին մայիսի 26-ին բացում է հերթական տարեշրջանը

Երևանի քաղաքապետարանը տեսանյութ և հաղորդագրություն է տարածել, որում ասված է . 

«Սիրելի համաքաղաքացիներ և մայրաքաղաքի հյուրեր, Երևանի կենդանաբանական այգին մայիսի 26-ին ժամը 12:00-ին բացում է հերթական տարեշրջանը՝բազմաթիվ անակնկալներով, նոր ազատավանդակներով, կենդանատեսակներով ու կանաչապատ տարածքներով:

Ուրախ ու տոնական մթնլորոտում Դուք ու Ձեր երեխաներն անմիջական շփում կունենաք որոշ կենդանիների հետ, կհետևեք կենդանիների՝ առյուծների, գայլերի ու արջերի կեցությանն ու շարժին և ընդհանրապես՝ կենդանաբանական այգու համայնապատկերին:

Ժամանակակից լուծումներով ու հատակապես մեր կենդանաբական այգուն բնորոշ ռելիեֆի հիման վրա ստեղծված նոր գոտիներն ու հատվածները Ձեզ ոչ միայն կզարմանցնեն, այլ նաև հպարտություն կներշնչեն:

Վայելիք, ճանաչողության, ուրախության ու զարմանքի զգացողությունները մեկ վայրում՝ ավելի բարեկարգ ու առավել գեղեցկացած կենդանաբանական այգում: Բոլորիդ սիրով հրավիրում ենք»: 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին