▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետի որոշմամբ աշխատանքից ազատվել է Սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնակատարը

Վարչապետն աշխատանքից ազատել է Սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնակատար Վահագն Մելիքյանին:

Ստորև ներկայացնում ենք վարչապետի որոշումը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասով՝
Վահագն Մելիքյանին 2018 թվականի մայիսի 18-ից ազատել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին