▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի ընտանիքը

Wnews.am-ը գրում է.

 Այս անգամ ներկայացնում ենք ՀՀ արտաքին գործերի նորանշանակ նախարար Զոհրաբ Մնացականյանին եւ իր ընտանիքը։

Զոհրաբ Մնացականյանը ծնվել է 1966թ. մարտի 20ին Երևանում։

Կրթությունը
1990թ. – Ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը
1991թ. – Ավարտել է Մանչեսթերի Վիկտորիա համալսարանի Քաղաքագիտության ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսի աստիճան Արևմտաեվրոպական քաղաքականության բնագավառում

Աշխատանքային գործունեությունը
1991-1993թթ. – ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչություն, երրորդ, հետագայում երկրորդ քարտուղար
1993-1997թթ. – Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանություն, երկրորդ, ապա առաջին քարտուղար
1995-1997թթ. – Վատիկանում ՀՀ դեսպանություն, Առաջին քարտուղար (նստավայրը՝ Լոնդոն)
1997թ. – ՀՀ Վարչապետի օգնական
1997-1998թթ. – ՀՀ ԱԳՆ Առաջին եվրոպական վարչության պետ
1998-1999թթ. – ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ
1999-2002թթ. – ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետ
2002-2008թթ. – Ժնևի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան
2002-2008թթ. – Շվեյցարիայի համադաշնությունում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան
2008-2011թթ. – Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան
2011-2014թթ. – ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ, Հայաստանի և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագրի գլխավոր բանակցող
2014-2018թ – ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան
2018թ.  մայիսի 12-ին նշանակվել է Արտաքին գործերի նախարար:

Դիվանագիտական աստիճանը
Արտակարգ և լիազոր դեսպան

Պետական պարգևներ
2011թ. – ՀՀ «Մխիթար Գոշ» մեդալ

Օտար լեզուները
ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն

ԱԳ նախարարն ամուսնացած է։

Նրա կինը՝ Իրինա Իգիթխանյանը, մասնագիտությամբ երաժիշտ է՝ դաշնակահարուհի։

 

 

 

 

 

 

 

 

 

Հենց նրա՝ Իրինա Իգիթխանյանի եւ ֆրանսիացի պարուսույց ու բեմադրիչ Նիկոլա Մյուզենի առաջարկով էլ տարիներ առաջ ֆրանսահայ բեմադրիչ Սերժ Ավետիքյանը ձեռնամուխ եղավ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի նոր բեմականացմանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Զոհրաբ Մնացականյանն ու Իրինա Իգիթխանյանն ունեն երկու որդի։

Նրանց որդիներից Հայկ Մնացականյանը 24 տարեկան է։ Ավարտել է Ստրասբուրգի Lycée International des Pontonniers դպրոցը, որից հետո Հայաստանի Ֆրանսիական համալսարանը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին