▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխատանքից ազատվել են ՊԵԿ նախագահի 3 տեղակալները և ՊԵԿ աշխատակազմի ղեկավարը

 

 

 

 

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով աշխատանքից ազատվել են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մի շարք պաշտոնյաներ։

Վարչապետի որոշումներից մեկի մեջ ասվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի N 224-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 15-րդ կետը՝ Վախթանգ Միրումյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»:

Մեկ այլ որոշման մեջ ասվում է. « Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի N 224-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 15-րդ կետը՝ Սամվել Ավետիքյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»:


«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի N 224-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 15-րդ կետը՝ Արմեն Սաքապետոյանին 2018 թվականի մայիսի 21-ից ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,-ասվում է վարչապետի մյուս որոշման մեջ:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 21-րդ կետով և 33-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով` Արտակ Սահակյանին 2018 թվականի մայիսի 22-ից ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»,-նշվում է մեկ այլ որոշման մեջ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին