▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Սարգսյանի հրամանագրով Լեւոն Երանոսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Լեւոն Երանոսյանը ազատվել է ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից եւ ՀՀ ոստիկանությունում ծառայությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի և 45-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի և 2-րդ մասի.

Լևոն Երանոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Լեւոն Երանոսյանը կազատվի ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին