▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լկտի հաշվեհարդար եք տեսել, կալանավայրերում պահվում են մարդիկ, որոնց տեղը կալանավայրը չէ. Գևորգ Պետրոսյան

Ազգային ժողովում հերթական նիստի ժամանակ այսօր քննարկվել է դատախազության 2017 թվականի գործունեության մասին հաղորդումը: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հաշվետվություն է ներկայացրել դատախազության 2017թ. աշխատանքների վերաբերյալ: 

 



 

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գլխավոր դատախազի ելույթից հետո հայտարարել է.

 

 

 

«Գուցե տպավորություն ստեղծվի, որ շատ ենք թմբկահարում այն թեման, որ պայքարի դուրս եկած քաղաքացուն չի կարելի ծեծել: Բայց իմ համոզմամբ՝ խնդիրն առավել քան կարևոր է: Ամեն մի անպատժելիություն ծնում է նոր հանցագործություն, բոլորս ենք գիտակցում, որ անպատժելիությունը սասանում է ժողովրդի հավատը իշխանության նկատմամբ: Դրանք հարևանների միջև վեճեր չեն, կենցաղային ծեծկռտուք չէ: Լավ գիտեք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ բնակչության 1/3-րդը աղքատության մեջ է, ու այդ մարդկանց փողոցում ծեծել ու առավել ևս՝ անպատիժ մնալն անթույլատրելի է: Հայաստանի կալանավայրերում այսօր պահվում են մարդիկ, որոնց իրական տեղը կալանավայրը չէ, նրանք արդարության համար դուրս եկած մարդիկ են»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին