▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մեծ հարստություն է ձեռք բերել

2018 թվականը Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակն է: Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի փոխանցմամբ՝ կհրապարակվեն փաստաթղթեր, կկազմակերպվեն ցուցահանդեսներ:

«Երեկ Մայր Աթոռ Սուրբ  Էջմիածնում գիտաժողով էր, որտեղ ներկայացվեցին երկու գրքերի նմուշներ՝  պատրաստված Ազգային արխիվի կողմից: Կոչվում էր՝ Մայր Աթոռ Սուրբ  Էջմիածինը 1914-1920թթ.: Մանրամասն ներկայացվում է եկեղեցու, հայ ժողովրդի պատմությունը: Պատրաստում ենք նաև հայ սպաներին նվիրված հանրագիտարան: 99.9 տոկոսը գնդակահարվել է 1937թ.-ին՝ ներկայիս ԱԱԾ-ի նկուղում: 1-2 հոգու է փրկվել, որոնցից մեկն էլ Հովհաննես Բաղրամյանն է: Ինչ վերաբերում է ցուցահանդեսներին, ապա վաղը՝ ժամը 15:00-ին  Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ՀՅԴ-ի հետ պատրաստելու ենք ՀՀ-ին ու մայիսյան հերոսամարտերին նվիրված ցուցահանդես՝ նախատեսված հատկապես պատանիների ու երիտասարդների համար: Մայիսի 26-ին ժամը 12:00-ն Ապարանում ցուցահանդես կլինի, իսկ մայիսի 28-ին Ստեփանակերտում նույնպես ցուցահանդես կլինի»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ազգային արխիվի տնօրենը:

 

 

 

 

 

 

 

 

 

Նրա խոսքով՝ Ազգային արխիվը շարունակում է համալրվել: Ընդունել են ՀՀ նախագահի աշխատակազմի մինչև ապրիլի 9-նն ընկած ժամանակահատվածի բոլոր փաստաթղթերը:

«Արխիվում կարևոր համալրում է եղել, որ անգամ երազում չէի կարող տեսնել: Դրանք Արմին Վեգների ցեղասպանության լուսանկարների բնագրերն են(սևանկարներ, որոնք 1915թ. կատարվել են պաակու վրա), որոնք ձեռք են բերվել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օժանդակությամբ: Այս մեծ հարստությունը պահվում է Ազգային արխիվում: Սա բացառիկ ու զարմանալի երևույթ է»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին