▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանքարդյունաբերության ոլորտում ստուգումները պետք է իրականացվեն թափանցիկ. Վարչապետը հանձնարարեց

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է մետաղական օգտակար հանածոների արդյունահանման բարձր ռիսկերին: Վարչապետը հանձնարարել է մետաղական հանքերի շահագործմամբ զբաղվող 28 կազմակերպությունում անցկացնել ստուգումներ՝ բնակչության կյանքին, առողջությանը, պետության օրինական շահերին և շրջակա միջավայրին սպառնացող վտանգը կանխելու և բնապահպանական օրենսդրության հնարավոր խախտումները վերացնելու նպատակով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կառավարության ղեկավարը հանրապետական գործադիր մարմիններին հանձնարարել է օժանդակել տեսչական մարմիններին ստուգումները պատշաճ իրականացնելու համար:

 

 

 

 

 

 

 

 

«Մեր խնդիրը հստակ է՝ ՀՀ-ում հանքարդյունաբերության ոլորտում իրողությունները պետք է համապատասխանեցվեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին, և այստեղ երկրորդ տարբերակ չկա: Կարծում եմ՝ կառավարությունը և բնապահպանության ու ընդերքի տեսչական մարմինը, պետք է միջոցներ ձեռնարկեն, որ այս ստուգումներն իրականացվեն թափանցիկ, ընդգրկվեն քաղաքացիական հասարակության ոլորտի մասնագետներ, ինչպես նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ», - նշել է վարչապետը՝ հավելելով, որ այն չպետք է լինի հերթապահ ստուգումը, այլ պետք է լինեն կոնկրետ առաջարկություններ, լուծումներ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին