▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համացանցում հայտնվել է Փաշինյանի անունից հանդես եկած պրակերների և բրիտանացի նախարարի զրույցի ձայնագրությունը

Արդեն տեղեկացրել ենք, որ  պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովն ու Ալեքսեյ Ստոլյարովը՝ հայտնի որպես Վովան և Լեքսուս, կատակել են Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի հետ՝ զանգահարելով նրան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից:

 

 

 

 

 

 

 

 

Նրանք Ջոնսոնի հետ քննարկել են Փաշինյան-Պուտին հանդիպման, Ռուսաստանի մասնակցությունը ՌԴ ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման, լրագրող Քսենիա Սոբչակի լոնդոնյան այցի, Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններին վերաբերող հարցեր:

Պրանկերները հայտնել են, որ կատակի վերջում Ջոնսոնը գլխի է ընկել, որ չի շփվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վայր է դրել լսափողը:

Պրանկերների և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի խոսակցության ձայնագրությունը հայտնվել է համացանցում. այն ներկայացնում ենք ձեր ուշադրութանը:

 

Նշենք, որ այս պատմությունը հայտնվել է նաև independent-ի ուշադրության կենտրոնում. անգլերեն տեքստը կարող եք կարդալ այստեղ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին