▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարոն Մարգարյանի սուբյեկտիվ ցանկությունը չէ, այլ պարտավորությունն է. փաստաբանը՝ Ալեն Սիմոնյանին ավագանու մանդատից զրկելու մասին

Tert.am-ը գրում է. Պատգամավորի մանդատը ստանձնելու ժամանակ, պետք է հաշվի առնվեր, որ բացի Սահմանադրությամբ նախատեսված աշխատանքից, այլ աշխատանք չէր կարող կատարել: Կայքի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց փաստաբան Սեյրան Գրիգորյանը՝ նկատելով, որ Ալեն Սիմոնյանն ԱԺ-ում որպես պատգամավոր երդվել է, այնուհետև մի քանի օրից դիմել ԱԺ նախագահին՝ պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմումով և ավագանու անդամ մնալու ցանկությանը: Փաստաբանը շեշտեց՝ այս պահին էլ Ալեն Սիմոնյանը շարունակում է լինել ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր:

 

 «Ինքն այս պահի դրությամբ, Սահմանադրության դրույթներից ելնելով, շարունակում է պատգամավոր լինել, նրա պատգամավորությունը չի դադարել: Սահմանադրությունը հստակ ընթացակարգ է նախատեսնում, որով դադարում է որևէ պատգամավորի պատգամավորական իրավասությունը:

 

 

Եթե չեմ սխալվում, ապա հենց երեկ նա ԱԺ նիստին մասնակցում էր ու հարցեր ուղղում գլխավոր դատախազին:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

Կարդացեք նաև` Ալեն Սիմոնյանը վայր է դրել պատգամավորական մանդատը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին