▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Որքանո՞վ է աչքի լազերային վիրահատությունն արդյունավետ, կարո՞ղ է ծննդաբերության ընթացքում խնդիր առաջացնել

Երկիր կմտնեն ու երեխաներին անվճար կհասնեն հակաուռուցքային դեղամիջոցներ. Արսեն Թորոսյան

Համացանցի արձագանքն Արշակ Կարապետյանի նշանակմանը վարչապետի խորհրդական. Ո՞վ է նա

Վլադիմիր Գասպարյանի դեմ քրգործ է հարուցվել. ՀՀ քննչական կոմիտե

Ոչ միայն հաջողակ լինեք, այլ նաև հաջողված. Հովհաննես Մանուկյանը` շրջանավարտներին



2018-05-25 15:04:05

Արդարադատության նախկին նախարար, «Կովկասյան գործընկերություն»  կազմակերպության հիմնադիր Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում  լուսանկար է հրապարակել:

Image may contain: 8 people, people smiling, people standing and suit

Լուսանկարին կից նա կատարել է հետևյալ գրառումը.

«Սիրելի շրջանավարտեր,

Միայն դուք կհասկանաք, թե ինչ դժվար է 12 տարի սովորել դպրոցում: Միայն Ձեզ է հայտնի, թե ինչ էր դպրոցը ձեզ համար, որ առարկան սիրեցիք, որ ուսուցչին բարկացրիք, որ դասից փախաք ու ինչ ֆատնաստիկ ստեր հորինեցիք վատ գնահատական ստանալուց հետո: Միայն դուք կհասկանաք, թե ում սիրեցիք թաքուն, ում հուշեցիք դասը, ում հետ կշարունակեք ընկերություն անել հետո և միշտ:
Շնորհավորում եմ ձեզ Վերջին Զանգի առթիվ, այսօր վերամբարձ բաներ բարձրաձայնելու օր չէ, երեկ ընդհատված խրատներն էլ ծնողները վաղը կշարունակեն: Այսօր ձեր օրն է, լավ քեֆ արեք, երեխեք, լավ ուրախացեք: Այսօրվա կենացային մաղթանքը՝ ոչ միայն հաջողակ լինեք, այլ նաև հաջողված, նոր որակ ու նոր շունչ բերեք, չչարանաք, չկոտրվեք ու մի քիչ էլ մեծերի մասին մտածեք: Մեր երկրին, ձեր տան անդամներին ու հարազատներին հուսախաբ չանեք: Եվ ամենակարևորը` համարձակ եղեք, չկորցնեք առողջ ավանտյուրիզմի հատիկը ձեր մեջ ու սիրեք, քանզի սերն է արարիչը ամեն գեղեցիկի...»

 







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.