▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Բաբայանն ազատ չի արձակվի. ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը հերքում է ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ազատ արձակման լուրը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշեց, որ Քրեական պալատն ընդամենը որոշում է կայացրել Սամվել Բաբյանի գործով բողոքները վարույթ ընդունելու մասին:

«Այդ որոշումը ստացել է նաև Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը: Որոշման մեջ խափանման  միջոցի մասին խոսք չկա և չէր կարող լինել,որովհետև խափանման միջոցին կանդրադառնանք, երբ վերջնական  բողոքների շրջանակում որոշում կայացնենք: Սա վարույթ ընդունելու մասին որոշում էր»,- ասաց Ավետիսյանը:

Նրա խոսքով` սույն գործով երեք բողոք է ստացվել և որոշում է կայացվել այդ երեք բողոքները վարույթ ընդունելու մասին:

«Երբ մենք նիստ անցկացնենք, կանդրադառնանք  խափանման միջոցին»,- նշեց Ավետիսյանը:



Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը մեղադրվում է այն բանի համար, որ դրդել էր մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք էր բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին