▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խուզարկություն Վովայի Արշակի բնակարանում. հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք

Էրեբունիում ապրիլի 22-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով օրեր առաջ քննիչները խուզարկել են ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի բնակարանը:

 

armtimes.com-ն է գրում այդ մասին՝ հղում անելով սեփական աղբյուրներն ու նշելով, որ նույն  այդ տեղեկություններով, խուզարկության ընթացքում Արշակ Հակոբյանի բնակարանում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք, որի օրինականությունը ստուգվում է:

Արշակ Հակոբյանը այս գործի շրջանակներում վկայի կարգավիճակով հարցաքննվել է:

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ այդ օրը դիմակավորված քաղաքացիական հագուստով անձինք մահակներով ու քարերով ոստիկանների աչքի առաջ հարձակվել են երթի մասնակիցների վրա, բռնություն կիրառել ցուցարարների նկատմամբ, հայհոյել ու էլեկտրահարել նրանց: Հրապարակված տեսանյութերում երեւում է, որ ոստիկանությունը չի էլ փորձում անգամ հանցագործություն կատարած անձանց բերման ենթարկել, ոչ էլ փորձում է կանխել այդ անձանց արարքները:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի հատկանիշներով (զանգվածային անկարգություն):

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին