▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքացիական աննախադեպ ակտիվությունը փորձում են հարմար առիթ ընկալել՝ Հայ եկեղեցու դեմ արշավ ծավալելու իմաստով

Image may contain: 1 person

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Արդարադատության նախկին նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր- պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

«Քաղաքացիական աննախադեպ ակտիվությունը, ցավոք, ոմանք փորձում են հարմար առիթ ընկալել՝ Հայ Եկեղեցու դեմ արշավ ծավալելու իմաստով, փորձ է արվում Եկեղեցուց սոցիալական դժբախտությունների առանցքային պատճառի նախընտրելի թիրախ ստեղծել: Աննախադեպ են նաև Եկեղեցու դեմ վատաբանության եղանակները. մասնավորապես, հեղինակները խոստովանում են, որ հիմնավորված փաստեր չունեն, պարզապես իրենք «ուրախ» կլինեն, եթե իրենց կողմից անկաշկանդ հնչեցրած «փաստերը» չհաստատվեն ու հընթացս ներողոթյուն կխնդրեն: Ընդամենը, ու ոչինչ, որ այդ քայլերի արդյունքում անդառնալիորեն վարկաբեկվում է միլիոնավոր մարդկանց համար գերարժեք Հավատը, էապես վտանգվում է ազգային շահը: Այս շրջանում գործող Հայ Եկեղեցուն են վերագրվում այնպիսի երևույթներ, որոնք առնվազն արմատացել և ցայտուն դրսևորվել են տասնյակ տարիներ առաջ:

 

 

 

 

 

 

 

Սոցիալական ցանցերում այս բնույթի նյութերը, բարեբախտաբար, մեծ համակրանք չեն առաջացնում, այնուամենայնիվ, արձագանքները թույլ են տալիս եզրակացնելու, որ կան նաև տարաբնույթ շահերով ղեկավարվող որոշ «հետևորդներ»: 

Եվ այս արշավի հեղինակները, դժգոհելով, որ իբր Հայ Եկեղեցու թողտվությամբ է երկրում ծաղկում աղանդավորությունը, Եկեղեցին միասնական չէ և այլ անընդունելի երևույթները, հավանաբար, չեն կարող ընկալել, որ հենց իրենց նախաձեռնած քայլերն են հանգեցնում ճիշտ այդպիսի արդյունքների: Վերջին հաշվով, Հայ Եկեղեցին չէ աղանդավորական կազմակերպություններ գրանցելու ու նրանց կարգավիճակն օրինականացնելու իրավասություն ունեցող կառույցը, Եկեղեցին չէ ավանադական ու ազգային շահերն անտեսող օրենսդրական ակտերի հեղինակը: Եկեղեցին կարող է հետևողականորեն դեմ արտահայտվել ու ջանքեր գործադրել՝ իշխանությունների վրա ազդելու նկատառումով և գործնականում հենց այդպես էլ վարվում է, սակայն չի կարող պարտադրել: Բացի այդ, հավաստի տվյալների համաձայն, աղանդավորությունը ոչ թե աճել, այլ նկատելիորեն նվազել է, նվազել են նաև նրանց կողմից հակաօրինական գործողությունները: 

 

Հավելեմ, որ Հայ Եկեղեցին ոչ միայն անսքող նկատում է իր կառույցների գործունեությունում առկա սխալներն ու թերությունները, այլև անխնա քննադատում և դրանց վերացմանն ուղղված միջոցներ է ձեռնարկում, իսկ դրանում համոզվելու համար գոնե կարելի է ծանոթանալ Եկեղեցական Ներկայացուցչական Ժողովի, Գերագույն Հոգևոր Խորհրդի որոշումների հետ: Ցավալի է նաև, որ որոշ կարգալույծ հոգևորականների խոսքը հաճախ հրամցվում է իբրև ողջ հոգևորականության դիրքորոշում ...»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին