▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր նոր թիմը որոշել է այլևս չօգտվել հին տարբերանշանի «ծառայություններից»

 

 

 

 

 

 

 

 

 

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտարարելով Սփյուռքի նախարարության տարբերանշանի (լոգո) բաց մրցույթ.

«Սիրելի հայրենակիցներ, մեր նոր թիմը որոշել է այլևս չօգտվել հին տարբերանշանի «ծառայություններից» :

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սփյուռքի նախարարությունը հայտարարում է լոգոյի բաց մրցույթ, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Մրցույթն անցկացվում է կամավորական սկզբունքով, իսկ որպես շնորհակալություն՝ հաղթողին մենք կհյուրընկալենք նախարարության իմ աշխատասենյակում՝ մեկ գավաթ թեյ ըմպելու:

 

 

 

 

 

 

 

 

Հավատում եմ, որ կան ստեղծարար մտածողություն ունեցող բազմաթիվ էնտուզիաստներ, որոնք պատրաստ են իրենց լուման ներդնել այս գործում:

Տարբերանշանի ձեր տարբերակը մինչև հունիսի 10-ը կարող եք տեղադրել սույն գրառման մեկնաբանությունների հատվածում:

Շնորհակալություն, գրկում եմ, սպասում եմ»:

Image result for hranush mkhitar
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին