▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայիսի 29-ից սկսած Հայաստանին մոտենում է հաջորդ ակտիվ ցիկլոնը. Գագիկ Սուրենյան

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մայիսի 27-28-ին հանրապետության տարածքում գործող ցիկլոնի ուժը կթուլանա, ինչի արդյունքում ցերեկային ժամերին գրեթե բոլոր մարզերում սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ, միայն ուշ երեկոյան առանձին շրջաններում կարճատև ամպրոպային բնույթի անձրևները կկրկնվեն։

 

 

 

 

 

 

 

 

 

Մայիսի 29-ից սկսած Հայաստանին մոտենում է հաջորդ ակտիվ ցիկլոնը, որը մեր տարածաշրջանում կգործի մինչև հունիսի 1-ը ներառայալ։

Արդյունքում, մայիսի 29-ից հունիսի 1-ը ընկած ժամանակահատվածում բոլոր մարզերում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 27-28-ին էապես չի փոխվի, իսկ մայիսի 29-30-ին հյուսիս-արևելքից սառը օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին