▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ւմ էր սպասարկում կարմիր լույսի տակ չկայանած BMW-ն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Կրկին ԱԺ նախագահին սպասարկող մեքենաների մասին. 

 

 

 

 

 

 

 

 

 

Պարզվում է, որ Հենրիկը պատշգամբից է տեսել մեքենաները, որոնք իր նկարագրած արարքն են թույլ տվել։ Քանի որ մեքենաներից գլխավորը եղել է BMW մակնիշի, ինքը կարծել է, թե դա հենց ԱԺ նախագահին սպասարկող մեքենաներն են։ Հենրիկը մամուլից տեղյակ է, թե պետական համակարգում BMW մեքենա սպասարկում է միայն ԱԺ նախագահին։ Իրականում այդպես չէ։ Ավելի խորը ուսումնասիրելով թեման պարզեցի, որ այդ օրը Հայաստանում է եղել Կիպրոսի խորհրդարանի ղեկավարը, իսկ ՃՈ մեքենաներով ուղեկցումներ են իրականացվում արտասահմանից ժամանած բարձրաստիճան հյուրերի համար։ Կիպրոսի խորհրդարանի ղեկավարը վերադառնալիս է եղել ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնական ճաշից։

 

 

 

Տարիներ շարունակ Հայաստանում բարձրաստիճան արտասահմանյան հյուրերի ուղեկցումը կազմակերպվել է ՃՈ և անվտանգության հատուկ կարգով։ Արարողակարգն է այդպիսին։ Այդպես են ուղեկցում նաև հայկական բարձրաստիճան հյուրերին Եվրոպայում։

 

 

 

 

 

 

 

 

Ավելի շուտ Արսեն Բաբայանը գրել էր.

«Մայիսի 21-ին Հենրիկ Մարտիրոսյան օգտատերը ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է, թե իբր ականատես է եղել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին սպասարկող մեքենաների երթևեկին, որտեղ իբր ԱԺ նախագահի մեքենաները չեն կանգնել կարմիր լույսի տակ և իբր ՃՈ մեքենայի ուղեկցությամբ բացվել է ճանապարհ։

Պաշտոնապես հայտարարում եմ, որ ՀՀ ԱԺ նախագահին սպասարկող մեքենաների մասին Հենրիկ Մարտիրոսյանի կողմից տարածված տեղեկությունն ամբողջությամբ սուտ է։ ՀՀ ԱԺ նախագահի անվտանգությունը բաղկացած է ոչ թե երեք, այլ երկու (հաճախ նաև մեկ) մեքենաներից։ Երևան քաղաքում ՀՀ ԱԺ նախագահին սպասարկող մեքենաները երբեք ՃՈ ուղեկցությամբ չեն երթևեկում։ ՀՀ ԱԺ նախագահին սպասարկող մեքենաները մշտապես կանգնել են լուսացույցի կարմիր ազդանշանի առկայության ժամանակ։ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին սպասարկող մեքենաների համար երբևէ ճանապարհ չի բացվել»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին