▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիշեցում անփորձ գործընկերոջս...ՀՀԿ խորհրդի անդամն արձագանքում է

«Ծանոթացա փոխվարչապետ Տիգրան Ավինյանի անհեթեթ հայտարարությանը, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունները  լինելու են անկախ ՀՀԿ֊ի կամքից։

 

 

 

 

 

 

 

 

 

Այսօրվա ներքաղաքական պառլամենտական իրողության պայմաններում առանց ՀՀԿ֊ի կամքի ոչ մի բան չի կարող լինել՝ ոչ կառավարության ծրագրի ընդունումը և ոչ էլ արտահերթի անցկացումը, ավելին՝ եթե Ավինյանը մոռացել է, նշեմ, որ հենց ՀՀԿ֊ի քաղաքական որոշման արդյունքում է Փաշինյանն ընտրվել վարչապետ։ Սա ուղղակի հիշեցում անփորձ գործընկերոջս։ 


 

 

 

 

Հ.Գ.
Իսկ արտահերթի պահով մի բան հստակ է, որ ոչ բոլորն են կիսում այդ կարծիքը։ Ավինյանին խորհուրդ կտամ ծանոթանա նախարար Արծվիկ Մինասյանի կարծիքին։ Երիտասարդ փոխվարչապետին չէր խանգարի այլ կարծիք էլ լսել»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանն՝ արձագանքելով Հայաստանի առաջին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի այսօրվա հայտարարություններին։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին