▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտարարություն՝ Սերժ, Լևոն Սարգսյաններին ու ևս 2 հոգու պատվավոր քաղաքացիությունից զրկելու մասին

Գյումրու Ավագանու ԳԱԼԱ խմբակցության հայտարարությունը

Գյումրիի ավագանու ԳԱԼԱ խմբակցությունը դիմում է ներկայացրել քաղաքապետ Ս.Բալասանյանին՝  ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, վերջինիս եղբորը՝ Լեւոն Սարգսյանին եւ ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանին (հետմահու) Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու մասին որոշումների նախագծերը Ավագանու հունիսի 18-ի նիստի օրակարգում ընդգրկելու մասին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Որպես հիմնավորում նշվում է. «Գյումրու համայնքի պատվավոր քաղաքացու կոչմանը կարող են արժանանալ այն քաղաքացիները, ովքեր իրենց երկարամյա անբասիր աշխատանքով, բացառիկ մեծ վաստակով նպաստել են համայնքի զարգացմանը:

 

 

 

 

 

 

 

 

 

«Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը բարձր կոչում է, որը շնորհվում է են մարդիկ, ովքեր ունեն բավարար արժանիքներ: Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչում ստացել Վիկտոր Համբարձումյանը, Արամ Խաչատրյանը, Մարտիրոս Սարյանը, Շառլ Ազնավուրը, Արտավազդ Փելեշյանը, Արթուր Ալեքսանյանը եւ էլի շատ շատերը: Անպատվաբեր է մեծ վաստակ ունեցող անձանց կողքին հանդուրժել այն մարդկանց, ովքեր իրենց գործունեությամբ ահռելի վնաս են հասցրել մեր երկրին: Ուստի անհրաժեշտ ենք համարում պատվավոր քաղաքացու կոչմանն արժանացած մեծանուն մարդկանց ցանկից հեռացնել Սերժ եւ Լեւոն Սարգսյաններին, Ռոբերտ Քոչարյանին եւ Գորիկ Հակոբյանին՝ նրանց զրկելով  Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումից»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Գյումրիի ավագանու ԳԱԼԱ խմբակցությունը կոչ է անում ավագանու մյուս՝ «Բալասանյան դաշինք», ԲՀԿ  եւ «Հայկական վերածնունդ»  խմբակցություններին՝ մասնակցել հունիսի 18-ին կայանալիք նիստին եւ «կողմ» քվեարկել ներկայացված չորս նախագծերին:

 

 

 

 

 

 

 

 

Վերոհիշյալ որոշումների նախագծերը ընդգրկվել են Գյումրու Ավագանու իրավական հարցերի հանձնաժողովի նիստի օրակարգում, որը կկայանա հունիսի 11-ին, ժամը 11-ին Գյումրու քաղաքապետարանի 3-րդ հարկի նիստերի սրահում:

 

 

 

 

 

 

 

 

 

Գյումրու Ավագանու ԳԱԼԱ խմբացկություն

Արմենուհի Վարդանյան

Քրիստինա Մկրտչյան

Արման Գրիգորյան

Լեւոն Բարսեղյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին