▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեղադրանք է առաջադրվել «Սասնա ծռերին» ծեծի ենթարկած փոխգնդապետին

Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Սասնա ծռեր» խմբի անդամների նկատմամբ բռնություն կիրառած ուղեկցող գումարտակի հրամանատար Ա. Ղազարյանին։

Այս մասին հայտնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը:

ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի հրամանատարն, ըստ հաղորդագրության, ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանին` հայտնած դժգոհության համար պատժելու նպատակով մտել է վերջինիս խուց,

 

 

 

 

ապտակել դեմքին, որից հետո ՀՀ ոստիկանության ուղեկցող գումարտակի այլ ծառայողների հետ միասին ձեռքերով եւ ոտքերով հարվածներ հասցրել Եղիազարյանի մարմնի տարբեր հատվածներին` նրան դիտավորությամբ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Կատարված դեպքի մասին 2017թ.-ի հուլիսի 29-ին իրենց պաշտպաններին հայտնել էին «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանն ու Մխիթար Ավետիսյանը:

 

 

 

 

 

Նրանք պատմել են, որ հենց փոխգնդապետն է եղել առաջին ծեծողն ու «օպերացիան» ղեկավարողը: Երբ Գագիկ Եղիազարյանը պահանջել էր, որպեսզի իր ընկերներին չհարվածեն եւ բռնության չենթարկեն, նա 10 այլ ուղեկցողների հետ միասին մուտք է գործել Եղիազարյանի խուց եւ սկսել ծեծել նրան։

Նույն միջադեպի ժամանակ Մխիթար Ավետիսյանը դիմել է փոխգնդապետ Ղազարյանին եւ ասել է՝ նայեք, տեսեք, եթե խնդիր չկա, լուծեք այս հարցը (խոսքը Արեգ Կյուրեղյանի ձեռքից վերցրած գրության մասին է), այդ պահին փոխգնդապետը հրել էր, գցել Ավետիսյանին, մյուսներն էլ քարշ տալով տարել էին նրան։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին