▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զորամասի ֆինանսական ծառայության պետը խոշոր չափով յուրացում է կատարել. վնասը փոխհատուցվել է

Բացահայտվել է ՊԲ N զորամասում տեղի ունեցած չարաշահումների դեպք, պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է: Այս մասին հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեից:

 

 

 

 

 

 

 

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում բացահայտվել է ՊԲ N զորամասում տեղի ունեցած չարաշահումների դեպք. մեղադրանք է առաջադրվել զորամասի ֆինանսական ծառայության պետին, պատճառված վնասը ամբողջությամբ վերականգնվել է:

 

 

 

 

 

 

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՊԲ N զորամասի ֆինանսական ծառայության պետը 2013-2016թթ. ընթացքում զորամասի անձնակազմի դրամական բավարարումների վերաբերյալ կազմված պաշտոնական փաստաթղթերում

 

 

 

 

 

 

ապօրինի հավելագրումներ կատարելու և հավելագրված գումարն իր հաշվեհամարին փոխանցելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու եղանակով հափշտակել է պետական ֆոնդից դուրս գրված և իր հաշվեհամարին փոխանցած առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 10.108.023 ՀՀ դրամ:

 

 

 

 

 

 

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ զորամասի ֆինանսական ծառայության պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:

 

 

 

 

 

 

 

Քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրյալն ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառված վնասը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին