▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը 177 կողմ քվեներով ընտրվել է ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական հարցերով Խորհրդի անդամ

Հունիսի 13-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում կայացած ընտրությունների արդյունքում Հայաստանը երեք տարի ժամկետով ընտրվեց ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական խորհրդի (ECOSOC) անդամ։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

 Միավորված ազգերի կազմակերպության տնտեսական և սոցիալական խորհուրդը ՄԱԿ-ի վեց հիմնական մարմիններից մեկն է,

 

որը պատասխանատու է տնտեսական, հասարակական հարցերի ՄԱԿ-ի 15 մասնագիտացված գործակալությունների աշխատանքի համակարգման համար:

Կառույցն ունի 54 անդամ, որի 18 անդամն ամեն տարի ընտրվում է Գլխավոր Վեհաժողովի կողմից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայաստանը Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ է ընտրվում երկրորդ անդամ (առաջին անգամ՝ 2004-06 թթ.)՝ վերահաստատելով կայուն զարգացմանն ուղղված միջազգային ջանքերին աջակցելու և Խորհրդի աշխատանքներին ազգային ներդրումը բերելու հանձնառությունը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին