▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինծառայող Ալբերտ Դալլաքյանը Գերմանիայում 3-րդ անգամ վիրահատվել է

Դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով վիրավորված զինծառայող Ալբերտ Դալլաքյանը Գերմանիայում վիրահատվել է երրորդ անգամ:

Image may contain: 1 person, smiling, sitting and beard

 

 

 

 

 

 

 

«Շատ լավ լուր ունենք Գերմանիայից!!!
Քիչ առաջ բարեհաջող ավարտվեց մեր Ալբերտի 3-րդ վիրահատությունը:
Ալբերտ ջան,անհամբեր սպասում ենք քեզ, լիքը անելիքներ ունենք!!!»,-ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Երևանի բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:

 

 

 

 

 

 

 

 

Նշենք, որ Ալբերտին արդեն երկու անգամ վիրահատել են Գերմանիայում այս տարվա սկզբին։ Սա վերջին՝պլաստիկ վիրահատությունն էր։

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը տարեսկզբին  ֆեյսբուքյան իր էջում  գրառում էր կատարել Ալբերտ Դալլաքյանի բուժման համար անհրաժեշտ ծախսերի վերաբերյալ: 

 

 

 

 

 

 

 

Նախարարը հայտնել էր, որ զինծառայողի բուժման համար 45 000 դոլար է պահանջվում, որի 10%-ը կտրամադրեն ինքն ու իր ընկերները:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին