▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Սարգսյանը շնորհավորել է

Նախագահ Արմեն Սարգսյանը եւ տիկին Նունե Սարգսյանը Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու պաշտոնական ծննդյան օրվա առթիվ, այսօր այցելել են Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայր` շնորհավորել դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին եւ դեսպանատան ամբողջ անձնակազմին:

Նախագահ Սարգսյանը եւ դեսպան Ֆարնուորթը մեծապես կարեւորել են հայ-բրիտանական բազմոլորտ համագործակցության հետագա զարգացումը եւ վերահաստատել բարի կամքը՝ խորացնելու եւ ընդլայնելու միջպետական հարաբերություններն ու ժողովուրդների միջեւ բարեկամությունը։ 

Նշենք նաև, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Երևանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին