▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Մոսկվա-Երևան չվերթի օդանավում. ուղևորները ծեծել են իրար

Հունիսի 14-ին` ժամը 03.40-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության «Բարս» կայանից ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երևան չվերթի օդանավում անկարգ ուղևոր կա: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության պաշտոնական կայքը:

 

 

 

 

 

 

 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված չվերթի ուղևորներ ՌԴ քաղաքացիներ 1982 թ. ծնված Անտոն Ն.-ն, 1987 թ. ծնված Ալեքսեյ Ի.-ն և 1967 թ. ծնված Ալեքսանդր Ֆ.-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ինքնաթիռի սրահում վիճաբանել են միմյանց հետ, տվել են փոխադարձ հայհոյանքներ և ծեծել միմյանց:

 

 

 

 

 

 

 

 

Ալեքսեյ Ի.-ի ճակատային հատվածում առկա է տեսանելի մարմնական վնասվածք:
Նշված անձինք ժամը 05.20-ին բերման են ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին:

 

 

 

 

 

 

 

Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 
Կատարվում է հետաքննություն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին