▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոուսանողների նկատմամբ կոպիտ վերաբերմունք չպետք է լինի. ԵՊՀ ռեկտորի զգուշացումը դեկաններին

Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը հրահանգչական նամակով դիմել է ֆակուլտետների դեկաններին, ինստիտուտների եւ կենտրոնների տնօրեններին՝ նրանց զգուշացնելով, որ պետք է զերծ մնալ ուսանողների նկատմամբ կոպիտ ու անբարյացակամ վերաբերմունք դրսելուց:

 

 

 

 

 

Ռեկտոր հրահանգչական նամակում ասվում է.

«Վերջին ժամանակներս հաճախակիացել են դիմում-բողոքները՝ կապված դեկանատների աշխատողների կողմից ուսանողների նկատմամբ դրսեւորվող կոպիտ եւ անբարյացակամ վերաբերմունքի մասին:

 

Այդ կապակցությամբ ԵՊՀ ռեկտորատը խստիվ զգուշացնում է, որ նման դեպքերի մասին հաղորդումները (տեղեկությունները) ամենայն մանրամասնությամբ քննարկվելու են ռեկտորատի կողմից, եւ դրանց հաստատման դեպքում տվյալ աշխատողի նկատմամբ կիրառվելու են ԵՊՀ ներքին կարգապահական կանոններով սահմանված տույժեր՝ ընդհուպ աշխատանքից ազատելը:

 

 

 

Միաժամանակ հորդորում ենք ուսման վարձավճարը չվճարած ուսանողներին վճարման մասին ծանուցել անհատապես (առանձին), առանց այլ ուսանողների կամ դասախոսների ներկայության»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին