▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեղյակ եմ ՀՀԿ-ական պատգամավորների քննադատությունների մասին. Նիկոլ Փաշինյան

Տեղյակ եմ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչների քննադատությունների մասին, սակայն մի կարեւոր տարբերություն կա: Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ անդրադառնալով չորեքշաբթի Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանին իր բացակայությանը:

 

 

 

 

 

 

 

 

«Չորեքշաբթի ես եկա Մոսկվա, այդ օրն կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանն էր, եւ տեղյակ եմ, որ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները խոսել են այն մասին, թե ես նախկինում քննադատել եմ վարչապետերին, ովքեր հարցուպատասխանին ներկա չեն եղել Ազգային ժողովում, իսկ ես ահա նույն ձեւ եմ վարվում: Ես ուզում եմ ընդգծել մի շատ կարեւոր տարբերություն. նախորդ Սահմանադրությունում շատ հստակ նշվում էր, որ վարչապետը եւ կառավարության անդամները չորեքշաբթի օրվա նիստում պատասխանում են պատգամավորների հարցերին: Նոր Սահմանադրության մեջ, որը ՀՀԿ-ի ներկայացրած Սահմանադրությունն է, վարչապետի հանգամանքը հատուկ չի ընդգծվում, ինչը դե յուրե հնարավորություն է ստեղծում, որ վարչապետը երբեմն բացակայի հարցուպատասխանից»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

 

 

 

 

 

 

 

 

Վարչապետը վստահեցրել է, որ շատ է կարեւորում խորհրդարանական հարցուպատասխանները, բայց քանի որ Սահմանադրությունը հնարավորություն է տալիս բացակայել, ինքը լրիվ իրավական հիմունքով օգտվել է այդ իրավունքից:

«Այնպես որ՝ Հանրապետականի մեր գործընկերներին խնդրում եմ չանհանգստանալ, քանի որ այն, ինչ ասել եմ, ուժի մեջ է»,- հավելել է նա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին