▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աուտիզմով տառապող երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են

Արմավիրի մարզի Գեղակերտ, Ծաղկալանջ, Ամբերդ, Այգեզարդ, Լեռնամերձ, Աղավնատուն և Արագած գյուղերում փրկարարների (մեկական փրկարար) և կամավորների կողմից իրականացվում է հերթապահություն:

ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, ժամը 23:20-ին Արմավիրի մարզի Արագած գյուղ է մեկնել Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Հիշեցնենք, որ երեկ որոնողական աշխատանքներն իրականացվում էին 8 ուղղություններով. հետախուզվում էին դաշտային տարածքները, ջրանցքի մոտակայքը, գյուղի անասնագոմերը, փողոցները, գերեզմանատունը և այգիները:

Похожее изображение

 

 

 

 

 

Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻ նախարար Հ. Ռոստոմյանը, ՓԾ տնօրենի ժ/պ փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը:

Հիշեցնենք, որ  ոստիկանության Մասիսի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 14-ամյա Հայկ Հարությունյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

Ընտանիքը հայտնում է, որ երեխան տառապում է աուտիզմով, տանից դուրս է եկել հունիսի 8-ի ժամը 17-ին կանաչ շապիկով, շորտով: Մազերը կարճ են, ինչպես պատկերված է նկարում (քաչալ): Քայլում է ոտաբոբիկ:

Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում են դիմել ոստիկանության մոտակա բաժին, կամ զանգահարել` 1-02, 010 59-06-25 , 095464143,  094195335 համարներով և հնարավորության դեպքում պահել, մինչև մոտենան:
Նաեւ հայտնվում է, որ գտնողին կտրվի խոշոր դրամական պարգեւ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին