▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինը դեռևս կարող է խնդիրներ ստեղծել նոր Հայաստանի համար՝ ԼՂ խնդրի հարցում

 

Այս շաբաթ արևմտյան մամուլում լույս տեսան մի շարք հրապարակումներ Հայաստանի ու հայության վերաբերյալ: «Ամերիկայի Ձայն»-ն անդրադառնում է դրանց:

 

 

 

 

 

 

 

Washington Post թերթը հունիսի 14-ին հրապարակել է հայտնի հայազգի լրագրող Դեյվիդ Իգնատիուսի խմբագրականը՝ նվիրված Հայաստանում թավշյա հեղափոխությանն ու դրան հաջորդած զարգացումներին: Հեղինակի կարծիքով հայաստանյան հեղափոխությունը կարող է ազդարարել աշխարհում ժողովրդավարության և բարեփոխումների վերելքի նոր մի շրջան՝ հաշվի առնելով վերջին տարիներին դրանց գլոբալ նահանջը: Սակայն հոդվածագիրն ընդգծում է, որ ժամանակը աշխատում է ի վնաս Հայաստանի նոր իշխանությունների, որոնք իրենց առաջնահերթությունն են համարում կոռուպցիայի դեմ պայքարն ու ժողովրդավարական բարեփոխումները: Ըստ հեղինակի, առկա են հակազդման ինչպես արտաքին, այնպես էլ ներքին վտանգներ:

 

 

 

 

 

 

 

Իգնատիուսի կարծիքով Հայաստանի հեղափոխությունն անհավատալի մի հրաշք էր՝ հաշվի առնելով նախկին իշխանությունների կապը Մոսկվայի հետ: Չնայած Մոսկվայի աջակցությանը նախկին իշխանություններին, ըստ հեղինակի, այն չխոչընդոտեց Փաշինյանի իշխանության գալուն, քանի որ վերջինս բացառել էր աշխարհաքաղաքական օրակարգը հեղափոխության ընթացքում: Սակայն, ըստ Իգնատիուսի, Ռուսաստանի նախագահ Պուտինը դեռևս կարող է խնդիրներ ստեղծել նոր Հայաստանի համար, հատկապես ղարաբաղյան հակամարտության հարցում, և Ռուսաստանի հանդուրժողական մոտեցումը հայաստանյան բարեփոխումներին կարող է ունենալ իր գինը:

 

 

 

 

 

 

 

 

 

Իսկ հունիսի 13-ին Agency France Press (AFP) գործակալությունը հրապարակել է «Հայաստանի վարչապետը կպայքարի կաշառակերության դեմ Facebook-ի միջոցով» հոդվածը՝ հիմնված վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ֆրանսիական մի շարք լրատվամիջոցներին տված հարցազրույցի վրա: Արևմտյան տարբեր լրատվամիջոցներում արտատպված այս հրապարակումը մեջբերում է վարչապետ Փաշինյանի խոսքերը, ուր վերջինս ընդգծում է իր վճռականությունը կաշառակերության դեմ պայքարում և այդ ճանապարհին սոցիալական ցանցերի օգտագործման կարևորությունը:

 

 

 

 

 

 

 

 

Որևէ դատավոր, ով կաշառք է վերցնում, կարող է հրապարակայնորեն խայտառակության ենթարկվել նրա անունը համացանցում հանրայնացնելու միջոցով, մեջբերում է հրապարակումը վարչապետի խոսքերը:

Իր հերթին «Լոս Անջելես Թայմս» թերթն անդրադարձել է վերջերս Կալիֆոռնիայի հայաշատ Գլենդել քաղաքի խորհրդի որոշմանը քաղաքի փողոցներից մեկը Արցախի փողոց վերանվանելու մասին ու այս հարցի շուրջ ընթացող զարգացումներին: Թերթը նշում է, որ նախկինում հայաշատ այս քաղաքում որևէ փողոց չի կրել հայկական ծագում ունեցող անվանում: Քաղաքային խորհրդի որոշման կայացմանը նախորդել էին շաբաթներ տևած քննարկումներ և բանավեճեր Գլենդելի բնակիչների, գործարար հատվածի ու տեղի հայ կազմակերպությունների միջև: Թերթը տեղեկացնում է, որ փողոցի վերանվանմանը զուգահեռ քաղաքային խորհուրդը նախատեսում է 131 հազար ԱՄՆ դոլար տրամադրել այս փողոցում գործող 131 մասնավոր ընկերություններին, որոնցից յուրաքանչյուրը կստանա 1000-ական ԱՄՆ դոլար՝ հասցեի փոփոխության հետ կապված ծախսերը հոգալու համար: Այս որոշումից, ըստ հրապարակման, դժգոն են տեղի գործարար շրջանակները, որոնք փողոցի վերանվանման ծախսի դիմաց տրամադրված փոխհատուցումը համարում են անբավարար: Միևնույն ժամանակ հոդվածը մեջբերում է որոշման կողմնակիցների մոտեցումը, որով գործարարների հրապարակած հասցեի փոփոխության համար նախատեսվող ծախսերը գնահատվում են ուռճացված, իսկ դրանից բխող շահույթը՝ ակնհայտ:

 

 

 

 

 

 

 

Իսկ ամերիկյան ինտերնետային «Loadwire» հանդեսը, որը նվիրված է ռոկ երաժշտությանը, հունիսի 12-ին հրապարակել է իր հարցազրույցը System of Down հանրահայտ ռոկ խմբի կիթառիստ, ամերիկահայ Դարոն Մալաքյանի հետ:

 

 

 

 

 

 

 

Հանդեսը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ին ռոկ խումբը հրատարակեց վերջին տասը տարում իր առաջին երաժշտական ալբոմը, որը կոչվում է «Դիկտատոր»: Այդ նույն օրը, ըստ թերթի, Հայաստանում թավշյա հեղափոխության արդյունքում հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը: Հոդվածը չի բացառում, որ այդ երկու իրադարձությունները համընկել են, սակայն ընդգծում է «Դիկտատոր»-ի հրատարակման արդիականությունը:

Աղբյուր՝ Ամերիկայի ձայն

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին