▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԲՈՀ-ի նախագահ Սմբատ Գոգյանը մեկնաբանել է իր աղմկահարույց լուսանկարները

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնում Սմբատ Գոգյանի նշանակումը վերջին օրերի ամենաքննարկված թեմաներից է: Հանրության կողմից ոչ միանշանակ ընդունվեցին նրա լուսանկարները:

Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այդ լուսանկարներից երկուսին: Ու եթե ավելի վաղ նա ասել էր, որ իր նկարներում հեգնանք կա այս կամ այն ժամանակահատվածում այս կամ այն իրողության կամ երեւույթի նկատմամբ, ապա այս երկուսի ենթատեսքստը բոլորովին լուրջ է:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Իր գրառման մեջ Սմբատ Գոգյանը նշում է. 

«Լրիվ նորմալ համարելով որոշակի աշխարհայացք ունեցող մարդկանց կողմից հումորիս արտահայտման ձեւաչափի ոչ ընդունելի լինելը այնուամենայնիվ ցանկանում եմ անդրադառնալ նացիստական ֆոտոշոփած նկարին, քանի որ այդ նկարի մեջ հումոր չկար:

 

 

 

 

 

 

 

Այդ նկարը ֆոտոշոփով պատրաստված է մեկ այլ նկարի հետ համատեղ, որոնցից մեկում ինձ պատկերել են որպես հրեա, իսկ մյուսում նացիստ: Նկարները 2007թվականի են՝ սարքած ընկերներիս կողմից: Կյանքիս այդ ժամանակաշրջանում աշխատելով Լեհաստանի գիտությունների ակադեմիայում եւ բնակվելով Վարշավայում գնացել էի Օսվենցիմի համակենտրոնացման ճամբար եւ ահավոր տպավորվել էի տեսածիցս: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Այդ երկու նկարները պետք է դիտարկել համատեղ: Նկարների իմաստն այն է, որ այդ երկու տեսակն էլ իրականում նույնն են (կոնկրետ նկարներում ես եմ) եւ միայն հանգամանքներն են նրանց տարանջատում»:

Հիշեցնենք, որ Սմբատ Գոգյանի նշանակման ոչ միանշանակ արձագանքին երեկ անդրադարձել է նաեւ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը. «Շատ երկրներ կերազեին ունենալ նրա որակի գիտնական, ազատ, նորը փնտրող և գտնող քաղաքացի: Իմ անվերապահ աջակցությունը՝ Սմբատին: Վստահ եմ, որ ոլորտը շուտով այլ որակ է ունենալու»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին