▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԻՆ-ը՝ Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքների մասին

Հունիսի 16-ին, ժամը 20:50-ի դրությամբ Երևան քաղաքի Արտաշատի խճուղու սկզբնամասից՝ Ճանապարհային ոստիկանության հենակետից դեպի Այնթապ-Նոր Խարբերդ-Խարբերդի ամառանոցներ տանող հատվածում

 

 

 

 

 

 

Արարատի մարզի Մասիս քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբից 6 փրկարար ծառայող և ոստիկանության 6 աշխատակից իրականացնում են որոնողական աշխատանքներ:

Փրկարարների կողմից նախորդ օրերին իրականացված որոնողական աշխատանքների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հիշեցնենք, որ  ոստիկանության Մասիսի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 14-ամյա Հայկ Հարությունյանը:

Ընտանիքը հայտնում է, որ երեխան տառապում է աուտիզմով, տանից դուրս է եկել հունիսի 8-ի ժամը 17-ին կանաչ շապիկով, շորտով: Մազերը կարճ են, ինչպես պատկերված է նկարում (քաչալ): Քայլում է ոտաբոբիկ:

Похожее изображение

 

 

 

 

 

Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում են դիմել ոստիկանության մոտակա բաժին, կամ զանգահարել` 1-02, 010 59-06-25 , 095464143,  094195335 համարներով և հնարավորության դեպքում պահել, մինչև մոտենան:
Գտնողին կտրվի խոշոր դրամական պարգեւ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին