▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իգոր Մուրադյանը հազվագյուտ քաղաքական վերլուծաբան էր. ՀԽ և Սասնա Ծռեր խմբավորում

ՀԽ և Սասնա Ծռեր խմբավորման հաղորդագրությունը

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը և Սասնա Ծռեր խմբավորումը խորը վիշտ են ապրում Արցախյան շարժման և ազատագրական պայքարի ռահվիրա, հազվագյուտ և խորաթափանց քաղաքական վերլուծաբան Իգոր Մուրադյանի մահվան առթիվ։ Իգոր Մուրադյանը անշահախնդիր և անաչառ, մարդկային ամբիցիաներից զուրկ անհատականություն էր, որի համար ամենակարևորը Հայաստան աշխարհը (ներառյալ՝ Արցախը) գաղութատիրական լծից ազատագրված տեսնելն էր։

 

 

 

 

Չնայած 90-ականներից հետո նա ակտիվ քաղաքական գործունեությունից հեռացավ, սակայն մնաց որպես մեր Հայրենիքի ինքնիշխանությանը սպառնացող վտանգները խորապես զգացող և դրանց մասին մշտապես ահազանգող բացառիկ վերլուծաբան։

Իգոր Մուրադյանը միանգամայն հստակ գիտակցեց 2015թ․-ին Հիմնադիր խորհրդարանի և 100-ամյակն առանց ռեժիմի շարժման դեպի Արցախ իրականացվող ավտոերթի նպատակը և հենց այդ պատճառով չվարանեց միանալ մեզ, որի ժամանակ ենթարկվեց բռնությունների և իր մաշկի վրա զգաց բռնատիրական ռեժիմի վայրագությունը։

 

 

 

 

 

 

 

 

Իգոր Մուրադյանի հիշատակը վառ կմնա նրան ճանաչողների սրտում, իսկ Արցախյան շարժման հենց սկզբից և անցած երեսուն տարիների ընթացքում նրա դերակատարման հստակ և ճշգրիտ գնահատականը անկասկած կտրվի պատմության կողմից։

17․06․2018թ․

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարություն

Սասնա Ծռեր խմբավորում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին