▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոքրիկ Մանեն կրկին օգնության կարիք ունի

 «Գուցե ձեզնից շատերը հիշում են մեր փոքրիկ Մանեին, ով ի ծնե չէր լսում , բայց շնորհիվ Գերմանական Lehnhardt հիմնադրամի , Ucom բարեգործական հիմնադրամի,  «Օգնենք Հայ Մանուկներին» , « Եթե բոլորը…»,  «Նվիրիր Կյանք» հիմնադրամների և պարզապես բազմաթիվ սրտացավ մարդկանց աջակցության` երեխան մեկնեց Իսպանիա, որտեղ 2016թ. դեկտեմբերին բարեհաջող վիրահատվեց:

Կենսուրախ Մանեն փարք Աստծո ոչ միայն լսում է այլ սկսել է խոսել և ակտիվ կյանք վարել ,ինտեգրվել հասարակությանը , որ մեծ երջանկություն է: Սա իրական հաջողության պատմություն էր , որի երջանիկ ավարտը հույս էր տալիս նմանատիպ ծանր վիճակում գտնվող ուրիշ ծնողներին ու ոգեշնչում բոլոր նվիրատուներին ու աջակիցներին:

Սակայն մի քանի ամիս առաջ Մանեի գլխուղեղում հայտնաբերվեց կիստա: Իսպանիայում վիրաբույժի հետ խորհրդակցելուց հետո հասկացանք, որ կիստան սկսում է աճել և սպառնալ Մանեի նյարդային համակարգին՝ նաև վտանգի ենթարկելով նրա լսողական կարողությունները:

Այս հաջողության պատմությունը շարունակելու և Մանեի լսողության ունակությունը պահպանելու միակ միջոցը նրան հրատապ կերպով Իսպանիայում մեկ այլ վիրահատություն անցկացնելն է:

Այս ամենը պետք է արվի չափազանց հրատապ, քանի որ օր օրի կիստան մեծանում է: 

Վիրահատության արժեքը 20,080 եվրո է: Բազմաթիվ սրտացավ մարդկանց աջակցությաբ հավաքվել է 2000 -եվրո:

Մեր ընտանիքը չունի բավարար միջոցներ ծախսերը հոգալու համար: Խնդրում ենք բոլոր բարի, սրտացավ մարդկանց միավորվել ու միասին այս պատմությունը հասցնել վերջնական երջանիկ ավարտի:

 

 

 

 

 

 

 

 

 

Մանեին օգնելու համար կարող եք ձեր օգնությունը փոխանցել նշելով ստացող Պրոֆեսոր Էռնստ Լենհարդի անվան հիմնադրամ. նպատակ՝ օգնություն Մանե Հարությունյանին հետևյալ հաշվեհամարով :

AMERIA BANK

AMD---1570020931340100

USD----1570020931340101

EUR----1570020931340146

RUB----1570020931340158

Այս հղման օգնությամբ կարող եք գումար փոխանցել ընդամենը 1 րոպեում:

ArCa համակարգ----9051340207683433,

(220341624454000) Արմեն Հարությունյան անվամբ:

Idram –համակարգ ID---235896326

Անչափ շնորհակալություն:

Բոլոր հարցերի դեպքում կարող եք զանգահարել Արմեն (հայր) 094-86-82-00»,-նման խնդրանքով բոլորին դիմում են Մանեի ծնողները: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին