▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությունն արտահերթ նիստ է հրավիրել. օրակարգում Մանվել Գրիգորյանի հարցն է

Այսօր կառավարությունն արտահերթ նիստ է հրավիրել:

Կառավարությունը ներկայացնելու է օրենսդրական փոփոխության նախագիծ, որը կապ ունի Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու հետ:

Փոփոխության նպատակն այն է, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հայտարարվի մինչ սեպտեմբեր, քանի որ ըստ ներկայումս գործող օրենքի, մինչև սեպտեմբերի 10-ը` Ազգային ժողովի հաջորդ նիստի օրը, նրա նկատմամբ չեն կարող հետապնդում հայտարարել:

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ  Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է ամառանոցում ապօրինի զենք, ռազմամթերք հայտնաբերելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Պարզվում է, որ Մանվել Գրիգորյանը կասկածվում է նաեւ ապրիլյան պատերազմի օրերին դպրոցականների կողմից զինծառայողների համար ուղարկված օգնությունը յուրացնելու համար: Այնուհետեւ այդ ամենը հաստատող հաղորդագրություն եւ տեսանյութ էր տարածել ԱԱԾ-ն։ 

Նշենք նաև, որ այսօր Մանվել Գրիգորյանի պաշտպան Հրանտ Անանյանը հրաժարվել է գեներալի պաշտպանությունից:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին