▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրապետականի կողքին ընդդիմադիր բառը չկիրառեք, գողը չի կարող ընդդիմադիր լինել

 

«Ես չէի պատկերացնում, որ մեր երկրում կարող է այդպիսի բան լինել»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ԱԱԾ բացահայտումներին:

 

 

 

 

 

 

 

 

Արամ Մանուկյանի խոսքով՝ ԱԱԾ բացահայտումներից հետո ծանր սթրես է ապրել և գիշերը չի կարողացել քնել, սակայն ասելիք ունի ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանին.

«Սեյրան ջան, դու հիմա  չգիտե՞ս, ովքեր են թալանել մեր բանակը»:

Միաժամանակ, Արամ Մանուկյանը նշեց, որ բոլորը պետք է աջակցեն նոր կառավարությանը, իսկ խնդիրների լուծման համար հարկավոր է ժամանակ տալ իշխանություններին:

Ըստ Արամ Մանուկյանի՝ նոր կառավարությունը բազմաթիվ վտանգների կհանդիպի.

«Դիմացը կանգնած է ոչ թե քաղաքական ուժ, այլ քրեական կապերում ինչ- որ խումբ,  որոնք խելքից դուրս փող ունեն»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Արամ Մանուկյանը նշեց նաև, որ պահանջ ունի լրագրողներից.

«Ձեզնից պահանջում եմ, որ հանրապետականի կողքին ընդդիմադիր բառը չկիրառեք, գողը չի կարող ընդդիմադիր լինել»:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր. Գեներալ  Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է ամառանոցում ապօրինի զենք, ռազմամթերք հայտնաբերելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Պարզվում է, որ Մանվել Գրիգորյանը կասկածվում է նաեւ ապրիլյան պատերազմի օրերին դպրոցականների կողմից զինծառայողների համար ուղարկված օգնությունը յուրացնելու համար: Այնուհետեւ այդ ամենը հաստատող հաղորդագրություն եւ տեսանյութ էր տարածել ԱԱԾ-ն։ 

Նշենք նաև, որ այսօր Մանվել Գրիգորյանի պաշտպան Հրանտ Անանյանը հրաժարվել է գեներալի պաշտպանությունից:

 

Կարդացեք նաև` ԱԱԾ. Առաջնագծի զինվորներին ուղարկված օգնությունը արկղերով Մանվել Գրիգորյանի առանձնատանն էին

Ներիր մեզ, իմ քաջ զինվոր... Նիկոլ Փաշինյան

Աշակերտուհին չէր կարող ենթադրել, որ քաջ զինվորին գրած իր այս նամակը հասնելու է «քաջ գեներալին»

Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է սկսելու ՊՆ-ում. Դավիթ Սանասարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին