▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեներալ Մանվելը խլել է նախկին պատգամավորի տունը և նվիրել դստերը

 

Մանվել Գրիգորյանի աղջկա՝ Նաիրա Գրիգորյանի հարցազրույցը, որում վերջինս նշում է, որ ոչնչից տեղյակ չէ, մեծ աղմուկ է բարձրացրել: «Ոչ, ես երբեք էլ տեղյակ չեմ եղել, և կարող եմ հերքել այդ լուրը, քանի որ անգամ իմ հայրը տեղյակ չի եղել, որ իր ամառանոցում նման իրեր են պահվում, ես վստահ եմ՝ հայրս տեղյակ չի եղել։ Թող նախաքննությունը պարզի և ամեն ինչ լինի օրենքի շրջանակներում»,-նշել է Նաիրա Գրիգորյանը՝ հավելելով, որ որպես դատավոր չի պատրաստվում հրաժարակ տալ:

 

 

 

 

 

 

 

 

 

էջմիածնեցի նախկին պատգամավոր Հովհաննես Նորիկի Գաբրիելյանի (Ֆոդո) որդի Կամո Գաբրիելյանն այս աղմկահարույց հարցազրույցից հետո մեզ հետ զրույցում մանրամասնեց, որ Մանվել Գրիգորյանի դատավոր դուստրն այս պահին բնակվում է Էջմիածնի Միչուրին 1ա հասցեում գտնվող առանձնատանը, որը մինչև 2002թ պատկանել է իր հորը՝ Հովհաննես Գաբրիելյանին։ 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ըստ Կամո Գաբրիելյանի՝ այդ առանձնատունը Մանվել Գրիգորյանի կողմից սպառնալիքի ներքո նվիրատվության պայմանագրով հանձնվել է աղջկա՝ Նաիրա Գրիգորյանի օգտագործմանը։ 

«Իմ նպատակն այն է, որ Նաիրա Գրիգորյանի նկատմամբ բարձրագույն դատական խորհրդում սկսվի վարույթ՝ դատական օրենսգրքի 69-րդ հոդվածի առաջին կետի մի քանի մասերով, մասնավորապես 1,2,5,6-րդ մասերով, և նույն օրենսգրքի 89 հոդվածի 9-րդ կետով, այն է՝ դատավորի լիազորութունների դադարեցում, ինչպես նաև 8-րդ կետով, համաձայն որի լուծում է դատավորի լիազորությունների դադարեցման հարցը։

Քանի որ հայրս մահացել է և ես հանդիսանում եմ ժառանգորդ, ես պահանջում եմ մեր սեփական տան իրավունքի ետ վերականգնում կամ վնասի փոխհատուցում»,- ասաց մեր զրուցակիցը:

 

 

 

 

 

 

 

 

Ըստ Կամո Կամո Գաբրիելյանի՝ սա ոչ միայն իր պահանջն է, այլ նաև իր հանգուցյալ հոր՝ քանի որ վերջինս մահվանից առաջ ցանկացել է ամեն գնով վերականգնել արդարությունը։

Նա նշեց նաև, որ թեպետ գտնվում է արտերկրում, սակայն անհրաժեշտության դեպքում ցանկացած պահի կարող է գալ Հայաստան։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է ամառանոցում ապօրինի զենք, ռազմամթերք հայտնաբերելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 2-րդ մասի հատկանիշներով։ Ավելի ուշ ԱԱԾ-ն նոր մանրամասներ է հայտնել: Պարզվում է, որ Մանվել Գրիգորյանը կասկածվում է նաեւ ապրիլյան պատերազմի օրերին դպրոցականների կողմից զինծառայողների համար ուղարկված օգնությունը յուրացնելու համար: Այնուհետեւ այդ ամենը հաստատող հաղորդագրություն եւ տեսանյութ էր տարածել ԱԱԾ-ն։ 

 

 

 

Կարդացեք նաև՝

Ահավոր վատ վիճակում եմ, վստահ եմ՝ հայրս տեղյակ չի եղել. գեներալի դատավոր աղջիկը մտադիր չէ հրաժարական տալ

Հետևեք, նոր «վերլուծություններ» արեք, ոչ թե ասեք՝ պատգամավոր է դարձել, գիրացել է. Շուշան Պետրոսյան

ԱԱԾ. Առաջնագծի զինվորներին ուղարկված օգնությունը արկղերով Մանվել Գրիգորյանի առանձնատանն էին

Ներիր մեզ, իմ քաջ զինվոր... Նիկոլ Փաշինյան

Աշակերտուհին չէր կարող ենթադրել, որ քաջ զինվորին գրած իր այս նամակը հասնելու է «քաջ գեներալին»

Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է սկսելու ՊՆ-ում. Դավիթ Սանասարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին