▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ախուրյանցի աշակերտների ծնողները զինվորների համար ապառիկով էին սնունդ գնել

 

Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)   գեներալ Մանվել Գրիգորյանի ամառանոցում բացի զինապահեստից, ավտոպարկից ու գազանանոցից, հայտնաբերել էր ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին զինվորների համար, որպես օգնություն ու նաև բարոյական աջակցություն, աշակերտների ուղարկած սննդամթեքի արկղերը, որտեղ նաև սրտառուչ նամակներն էին: Այդ ամենը հասցեատերերին չէին հասել:

Տեսանյութում երևում էին նաև Շիրակի մարզի Ախուրյանի համայնքի N2 հինական դպրոցից ուղարկված ծանրոցները: Դպրոցի տնօրեն Նարինե Մուշեղյանը Armtimes.com-ի հետ զրույցում ասել է, որ տեսանյութին ծանոթ է: Ավելին, Հատուկ քննչական ծառայության քննիչն իրեն արդեն հարցաքննել է:

 

 

 

 

 

 

 

 

Նարինե Մուշեղյանը պատմել է, որ Ախուրյանցի աշակերտների ծնողները զինվորների համար ապառիկով էին սնունդ գնել.

Տիկին Մուշեղյան, ենթադրում եմ, որ գյուղի դպրոցի աշակերտները սոցիալապես ոչ լավ պայմաններում են ապրում եւ նրանց համար ծանրոց ուղարկելը բավական զոհողությունների գնով է եղել:

Իհարկե: Ես նաև տեղեկացա, որ շատ ծնողներ եկել էին, ոչ կանխիկ գումարով խանութներից վերցրել էին սննդամթերք, երբ բերեցին, ես պատկերացնելով, ասացի՝ էլ դուք ինչու եք բերել, մենք արդեն դրել ենք: Ասացին՝ խնդրում ենք, ուղղակի սրանք էլ տեղավորեք արկղերի մեջ, որպեսզի մենք մի փոքր հանգիստ զգանք մեզ:


Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր. Գեներալ  Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է ամառանոցում ապօրինի զենք, ռազմամթերք հայտնաբերելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Պարզվում է, որ Մանվել Գրիգորյանը կասկածվում է նաեւ ապրիլյան պատերազմի օրերին դպրոցականների կողմից զինծառայողների համար ուղարկված օգնությունը յուրացնելու համար: Այնուհետեւ այդ ամենը հաստատող հաղորդագրություն եւ տեսանյութ էր տարածել ԱԱԾ-ն։ 

Նշենք նաև, որ այսօր Մանվել Գրիգորյանի պաշտպան Հրանտ Անանյանը հրաժարվել է գեներալի պաշտպանությունից:


Կարդացեք նաև` ԱԱԾ. Առաջնագծի զինվորներին ուղարկված օգնությունը արկղերով Մանվել Գրիգորյանի առանձնատանն էին

Ներիր մեզ, իմ քաջ զինվոր... Նիկոլ Փաշինյան

Աշակերտուհին չէր կարող ենթադրել, որ քաջ զինվորին գրած իր այս նամակը հասնելու է «քաջ գեներալին»

Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է սկսելու ՊՆ-ում. Դավիթ Սանասարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին