▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շիրակի օգնությունը Արցախ չի հասել. ԱԱԾ աշխատակիցները հայտնաբերել են Մանվել Գրիգորյանի ամառանոցում

Շիրակի մարզից Արցախ ուղարկված սնունդն ու հագուստը տեղ չի հասել: Ծանրոցները հայտնաբերել են ԱԱԾ աշխատակիցները Մանվել Գրիգորյանի ամառանոցում:

Շիրակցիները վրդովված են, պահանջում են արդարության վերականգնում:

Նշենք, որ գեներալ Մանվել Գրիգորյանը Արթիկի պատվավոր քաղաքացի է:

Մանրամասները՝ ՑԱՅԳ ՀԸ տեսանյութում

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր, Գեներալ  Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է ամառանոցում ապօրինի զենք, ռազմամթերք հայտնաբերելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Պարզվում է, որ Մանվել Գրիգորյանը կասկածվում է նաեւ ապրիլյան պատերազմի օրերին դպրոցականների կողմից զինծառայողների համար ուղարկված օգնությունը յուրացնելու համար: Այնուհետեւ այդ ամենը հաստատող հաղորդագրություն եւ տեսանյութ էր տարածել ԱԱԾ-ն։

 

 

 

 

 

 

 

 

Նշենք նաև, որ Մանվել Գրիգորյանի պաշտպան Հրանտ Անանյանը հրաժարվել է գեներալի պաշտպանությունից:

Կարդացեք նաև՝

Մանվել Գրիգորյանի տարածքում հայտնաբերվել է նաև 71 մլն դրամ, 80 հազար դոլար, 67 հազար եվրո. Նոր մանրամասներ են հայտնի

ԱԱԾ. Առաջնագծի զինվորներին ուղարկված օգնությունը արկղերով Մանվել Գրիգորյանի առանձնատանն էին

Ներիր մեզ, իմ քաջ զինվոր... Նիկոլ Փաշինյան

Աշակերտուհին չէր կարող ենթադրել, որ քաջ զինվորին գրած իր այս նամակը հասնելու է «քաջ գեներալին»

Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է սկսելու ՊՆ-ում. Դավիթ Սանասարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին