▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խնդրում եմ խոսքերս չաղավաղել. Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանում է ԵԿՄ-ի մասին իր հայտարարությունը

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երեկ կառավարության արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում իր արտահայտած մտքին:

Նա մասնավորապես գրել է.

«Այսօր շատ երկար խոսելուց հետո կարծում էի անհրաժեշտություն չի լինի կրկին անդրադառնալու այս թեմային: Հարգելիներս, ՊՆ կարիքների համար նախատեսված սննդի և այլ պարագաների օրինական փոխանցումը ԵԿՄ-ին, բոլորովին և ոչ մի կերպ չի նշանակում, օրինական բառը վերաբերվում է այդ միջոցների ոչ նպատակային օգտագործմանը և այլն:

Խնդրում եմ խոսքերս չաղավաղել: Որևէ տեսակի միջոց, լինի դա օրենքի սահմաններում ՊՆ-ից ստացած, կամ այլ ճանապարհով ստացած, ոչ նպատակային օգտագործելը իմ անձնական ու զգացական գնահատականներից զատ նախ պետք է արժանանա իրավական հիմնավոր գնահատականի: Բայց այդ ամենը չի նշանակում ես ասել եմ, որ դրանք օրինական էին այդ տեղում գտնվում:

 

 

 

 

 

 

 

 

Ոչ և վերստին ոչ, դրա գնահատականը թող տան իրավապահները: Ես ընդամենը ասել եմ, որ սնունդ և այլ պարագաներ ԵԿՄ-ն արդեն շուրջ քառորդ դար է ստանում է ՊՆ-ից, քանի որ ունի կամավորականներ որոնք մարտական ծառայություն են կատարում և կատարում է պահեստազորի դասընթացներ, բանակումներ»:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր, Գեներալ  Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է ամառանոցում ապօրինի զենք, ռազմամթերք հայտնաբերելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Նշենք նաև, որ այսօր Մանվել Գրիգորյանի պաշտպան Հրանտ Անանյանը հրաժարվել է գեներալի պաշտպանությունից:

Կարդացեք նաև` Մանվել Գրիգորյանի ամառանոցում կային զինատեսակներ, որոնք ոչ մի կերպ օրինական չէին կարող լինել այնտեղ. Արծրուն Հովհաննիսյան

Մանվել Գրիգորյանի տարածքում հայտնաբերվել է նաև 71 մլն դրամ, 80 հազար դոլար, 67 հազար եվրո. Նոր մանրամասներ են հայտնի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին