▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ծառուկյանի որդին որպես ՀՊՏՀ-ում անվճար հիմունքներով սովորող ուսանող է ստացել տարկետման իրավունք

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

Ավելորդ շահարկումներին վերջ տալու նպատակով ներկայացնում ենք ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն որոշման  մեջ փոփոխություն և լրացում կատարելու ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հիմնավորումը, որը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ

ԱՊՐԻԼԻ 12-Ի ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ

ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Բազկամարտ և նավամոդելային սպորտ մարզաձևերում Հայաստանի Հանրապետության մարզիկները տարիներ շարունակ բարձր արդյունքներ են ցուցաբերել միջազգային մրցասպարեզներում՝ նվաճելով բազմաթիվ ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ:

Մասնավորապես, նավամոդելային սպորտի ՀՀ հավաքական թիմի անդամները (մեծահասակների և երիտասարդների աշխարհի և Եվրոպայի առաջնություններում) 1985 թվականից սկսած մինչ օրս աշխարհի առաջնություններում նվաճել են 23 ոսկե, 30 արծաթե և 21 բրոնզե մեդալ։ Եվրոպայի առաջնություններում նվաճել են 10 ոսկե, 18 արծաթե և 12 բրոնզե մեդալ, սահմանել աշխարհի 17 ռեկորդ, հաղթել բազմաթիվ միջազգային մրցաշարերում:

Բազկամարտի ՀՀ հավաքական թիմի անդամները 2016 թվականին մեծահասակների, երիտասարդների և պատանիների Եվրոպայի և աշխարհի առաջնություններում նվաճել են 14 մեդալ՝ որից 8 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ: Բազկամարտի ՀՀ հավաքական թիմի անդամները 2017 թվականին մեծահասակների, երիտասարդների և պատանիների Եվրոպայի և աշխարհի առաջնություններում նվաճել են 9 մեդալ՝ որից 2 ոսկե, 5 արծաթե և 2 բրոնզե մեդալ:

Հաշվի առնելով բազկամարտ և նավամոդելային սպորտ մարզաձևերի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի մարզիկների ցուցաբերած բարձր արդյունքները՝ անհրաժեշտություն է առաջացել բազկամարտ և նավամոդելային սպորտ մարզաձևերն ընդգրկելու ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն որոշման մեջ:

Անհրաժեշտ է նաև  ոչ օլիմպիական մարզաձևերի պատանիների Եվրոպայի և աշխարհի առաջնություններում ցուցաբերած արդյունքները հաշվարկել ոչ թե 1-2-րդ, այլ 1-3-րդ տեղերի հաշվարկով՝ առաջնակարգ մարզիկներին աջակցելու համար: 

Պարզաբանենք, որ Նվեր Գագիկի Ծառուկյանը՝ որպես Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող (անվճար ուսուցում) արդեն իսկ մինչև 2021 թվականն ունի տարկետման իրավունք:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Միաժամանակ տեղեկացնենք, որ ՀՀ կառավարության № 450-Ն որոշման հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանվում են ոչ օլիմպիական՝ ուշու, սամբո, շախմատ մարզաձևերը ներկայացնող մարզիկներին (մարզական արդյունքների հիման վրա) տարկետում տալու պայմանները, իսկ ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագծով նախատեսվում է նշված մարզաձևերի ցանկում ավելացնել նաև նավամոդելային սպորտը և բազկամարտը: Վստահ ենք, որ վերոհիշյալ որոշմամբ տարկետում ստացող մարզիկները միջազգային ամենահեղինակավոր մրցահարթակներում շարունակելու են բարձր պահել Հայաստանի Հանարպետության պատիվը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին