▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանվել Գրիգորյանի կինը այս պահին ձերբակալված չէ. ՀՔԾ-ն հերքում է շրջանառվող լուրերը

Սոցցանցերում ակտիվորեն շրջանառվում են լուրեր, թե ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի կինը` Նազիկ Ամիրյանը, ձերբակալվել է:

 

 

 

 

 

 

 

Հատուկ քննչական ծառայությունից, սակայն հայտնել են, որ այս պահին նման բան չկա:

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտնեց, որ ձեռք բերված ապացույցները հիմք են տալիս Մանվել Գրիգորյանի գործով մեղադրանք առաջադրելու` ապօրինի կերպով ռազմամթերք ձեռքբերելու եւ իր կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

 

 

 

 

 

 

 

Կարդացեք նաև՝  ԵԿՄ անդամներ են բերման ենթարկվել. Նազիկ Ամիրյանի ցուցումով պահածոներ են բեռնել

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին