▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատի մարզում «Ուրալ» է շրջվել․ վիրավորվել է 5 զինծառայող

shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հունիսի 19-ին, խոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Լանջանիստ գյուղի վարչական տարածքում՝ Լանջանիստի ոլորաններում, «Ուրալ» մակնիշի ՊՆ 8637 Շ համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեռևս անհայտ պատճառներով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և գլխիվայր շրջվել։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի, որոնք բոլորը ժամկետային զինծառաողներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Արարատի մարզային ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները։

 

 

 

 

 

 

 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։ Նրանք հետազոտման նպատակով 1 օր պետք է մնան հվանդանոցում:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին