▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որ դեպքում եւ երբ Մանվել Գրիգորյանը կարող է զրկվել Արցախի հերոսի կոչումից. Դավիթ Բաբայան

Ազգային անվտանգության ծառայության՝ հունիսի 17-ին հրապարակած տեսանյութից հետո զայրացած հանրության մի ստվար զանգված առաջ է քաշում ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին «Արցախի հերոս» կոչումից զրկելու պահանջը:

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, պատասխաելով «Հայկական ժամանակի» հարցին, ասել է, թե չգիտի՝ նման ընթացակարգ կա՞, թե չէ, որովհետեւ դա արդեն իրավական հարթությունում է: Ամեն դեպքում, ըստ նրա, բարձրագույն պետական այդ կոչումից զրկվողներ մինչեւ այժմ չեն եղել:

 

 

 

 

 

Դավիթ Բաբայանը նկատեց, որ Մանվել Գրիգորյանին Արցախի հերոսի կոչումից զրկելու նպատակահարամարության հարցի քննարկումը պատեհ չէ, քանի դեռ չկա նրա մեղավորության մասին դատարանի համապատասխան վճիռ: 

«Կարծում եմ՝ ինչքան էլ որ ծանր լինի, նողկալի լինի այդ ամենը, ինչ մենք տեսել ենք (իրոք ցնցվել է Արցախը, շոկի մեջ է, շատ, խայտառակ վատ բան է), բայց այնուամենայնիվ ժողովրդավարական, քաղաքակիրթ հանրությանն ու հասարակությանը պետք է բնորոշ լինի անել հնարավորը, որ վերջնական վճիռը կայացվի դատարանում, որպեսզի շահարկումներ հետագայում չլինեն, որովհետեւ նույնիսկ ամենավտանգավոր հանցագործները, մոլագարները չեն կարող առանց դատարանի պատժվել նորմալ երկրներում:

 

Մանվել Գրիգորյանը ոչ իմ եղբայրն է, ոչ իմ ծանոթն է, ոչ իմ հարազատն է, բայց պետությունը պետք է այնպես անի, որ յուրաքանչյուր քաղաքացի, անկախ ամեն ինչից՝ անկախ իր զբաղեցրած պաշտոնից, անկախ անցած ուղուց, անկախ սոցիալական կարգավիճակից, հավասար լինի օրենքի առջեւ եւ բոլորն էլ պետք է ունենան հնարավորություն՝ անկախ, արդար եւ թափանցիկ դատավարության միջով անցնելու համար»,-  ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակը:

 

 

 

 

Նա նաեւ հավելել է. «Դրանից հետո միայն հնարավոր կլինի անդրադառնալ այլ հարցերի եւ քննարկել տարբերակներ այս կամ այն սցենարի վերաբերյալ»:

Շարունակություն՝ սկզբնաղբյուր կայքում

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր, Գեներալ  Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է ամառանոցում ապօրինի զենք, ռազմամթերք հայտնաբերելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Պարզվում է, որ Մանվել Գրիգորյանը կասկածվում է նաեւ ապրիլյան պատերազմի օրերին դպրոցականների կողմից զինծառայողների համար ուղարկված օգնությունը յուրացնելու համար: Այնուհետեւ այդ ամենը հաստատող հաղորդագրություն եւ տեսանյութ էր տարածել ԱԱԾ-ն։

 

 

 

 

 

 

 

 

Նշենք նաև, որ Մանվել Գրիգորյանի պաշտպան Հրանտ Անանյանը հրաժարվել է գեներալի պաշտպանությունից:

Կարդացեք նաև՝ Հադրութցիները պահանջում են Մանվել Գրիգորյանին զրկել «Արցախի հերոս» կոչումից

Ահա, թե ինչից է զրկել Մանվել Գրիգորյանը հայ զինվորներին...Հուզիչ կադրեր

Մանվել Գրիգորյանի տարածքում հայտնաբերվել է նաև 71 մլն դրամ, 80 հազար դոլար, 67 հազար եվրո. Նոր մանրամասներ են հայտնի

ԱԱԾ. Առաջնագծի զինվորներին ուղարկված օգնությունը արկղերով Մանվել Գրիգորյանի առանձնատանն էին

Ներիր մեզ, իմ քաջ զինվոր... Նիկոլ Փաշինյան

Աշակերտուհին չէր կարող ենթադրել, որ քաջ զինվորին գրած իր այս նամակը հասնելու է «քաջ գեներալին»

Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է սկսելու ՊՆ-ում. Դավիթ Սանասարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին